fbpx
Աշխարհ

Ամերիկացին ավիաընկերության դեմ հայց է ներկայացրել թռիչքի ժամանակ իր դեմքը խեղած շան պատճառով

Ամերիկացին դատի է տվել Delta Airlines ավիաընկերությանը՝ պնդելով, որ շունը թռիչքի ժամանակ խեղել է իր դեմքը։

Մառլին Ջեքսոնը Ատլանտայից Սան Դիեգո էր թռչում 2017 թվականի հունիսին, երբ նրա վրա հարձակվել է լաբրադորը։ Դրա հետևանքով նրա դեմքին 28 կար են դրել։ Ջեքսոնը պնդում է, որ այնպես էր արնահոսում, որ ստիպված էին նստարանների մի ամբողջ շարք հանել ինքնաթիռից։

Շան տերը ծովային հետևակ է։

Delta-ն տեղեկացրել է BBC News-ին, որ չի մեկնաբանի հայցը, բայց նշել է, որ միջադեպից հետո փոփոխություններ է մտցրել իր քաղաքականությունում կենդանիների հանդեպ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ