Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը): Հավանական է, որ Թուխիկյանը կնշանակվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ և կհամակարգի մշակույթի ոլորտը:
AraratNews.am-ը դիտարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակն ու պարզել, որ Նարինե Թուխիկյանին պատգամավորի պաշտոնում կփոխարինի ՀՀ Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նկատենք, որ մայիսի 26-ին Հովհաննիսյանի ծննդյան օրն էր, և նրա՝ պատգամավոր դառնալու մասին արդեն ակնարկել են նախկին լրագրող, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Էդգար Առաքելյանը:
Շնորհավորելով Արթուր Հովհաննիսյանին՝ Գաբրիելյանը գրել էր.
«Շնորհավորում եմ, ընկերս, ու սպասում»: Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էդգար Առաքելյանն էլ մեկնաբանության մեջ ավելացրել էր «Մենք էլ, մենք էլ»: