fbpx
ՏՏ

Ստեղծվել է հպումներին արձագանքող առաջին ռոբոտ-կատուն

Չինաստանում ստեղծել են ռոբոտացված առաջին կատվին, որն արձագանքում է հպումներին։ Այս մասին գրում է TechCrunch-ը:

Matebot անունով ռոբոտ-կատվին ներկայացրել է Ekasbo ընկերությունը: Ռոբոտի մարմնի 7 հատվածները շարժունակ են, և նա կարողանում է ճանաչել մարդկային ձայնը:

Matebot-ին ստեղծել են որպես ինտերակտիվ ընկեր, որը կարող է ծառայել որպես ընտանի կենդանի այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն պահել իրական ընտանի կենդանի:

Նշվում է, որ ռոբոտ – կատվի գինը սկսվում է 45 դոլարից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ