Հունիսի 2-ին, ժամը 21:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն․Սաֆարյան փողոցում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ն․Սաֆարյան փողոցի թիվ 8/1 հասցեի մոտակայքում, Nissan Almera մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա:
Փրկարարներն ավտոմեքենան արգելապատնեշի վրայից տեղափոխել են երթևեկելի հատված։