Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը:
Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր: Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է: