Հունիսի 2-ին Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բացվեց Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ:
Մարզադաշտի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ մարզադաշտը բացվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ: