2025-ի Ամանորը Հայաստանում անցկացնելը բացառիկ հնարավորություն է բացահայտելու այս փոքրիկ երկրի ծածուկ գեղեցկությունները, վայելելու մարզերի հեքիաթային ձմեռային մթնոլորտը և հաղորդակցվելու ավանդական հայկական մշակույթի հետ:
Հայաստանի մարզերում գործում են անգին հյուրատներ, որոնք առանձնանում են իրենց ոճով և ջերմ մթնոլորտով: Հյուրատները նախատեսված են թե՛ մեծ ընտանիքների, թե՛ զույգերի համար: Հատուկ ուշադրություն է դարձվում տեղական ավանդույթներին. հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու հայկական խոհանոց պատրաստելուն և փորձելու ավանդական ուտեստներ:
-Տավուշ՝ հայտնի իր անտառներով, ձյունածածկ լեռներով և գյուղական հյուրատներով, հրավիրում է սահնակներով զբոսանքների:
-Գեղարքունիք՝ Սևանա լիճը ձմռանը հեքիաթային տեսք է ստանում, իսկ շրջակայքում գտնվող հյուրատները կապահովեն տաք և հարմարավետ հանգիստ:
-Սյունիք՝ քարանձավներով հարուստ և յուրօրինակ լեռների մաքուր օդը կդարձնեն ձեր ամանորյա օրերը առողջարար ու հետաքրքիր:
Հայաստանի մարզերը ձմռանը վերածվում են իրական հեքիաթի: Լեռներում կարելի է զբաղվել դահուկասպորտով և ձմեռային զբոսանքներով: Գյուղերում այցելուները կարող են մասնակցել ավանդական արարողությունների և վայելել տոնական խնջույքները տեղացիների հետ:
2025 թվականը նոր հնարավորություններ է բացում՝ Հայաստանը նորովի բացահայտելու համար: Նշեք ձեր տոնը այնտեղ, որտեղ գեղեցիկը հանդիպում է ավանդույթի հետ:
Այս մասին է հիշեցնում մեզ նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն.