Իսպանիայի ճանաչված բիզնեսմեն, Mango հագուստի խանութների ցանցի հիմնադիր Իսակ Անդիկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ 71-ամյա միլիարդատերը Կատալոնիայի լեռներում, մոտ 150 մետր բարձրությունից ընկնելով կիրճը, ստացավ մահացու վնասվածքներ։
Ինչպես հայտնում է El Pais պարբերականը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Անդիկի ընտանեկան էքսկուրսիայի ընթացքում։ Նրա ընտանիքը եղել է նրա կողքին, երբ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը։
Իսակ Անդիկը լայն ճանաչում էր ձեռք բերել որպես համաշխարհային մեծության գործարար, ով հիմնադրել էր Mango բրենդը՝ դարձնելով այն աշխարհում ճանաչված և սիրված հագուստի ցանց։ Նրա մահը մեծ կորուստ է ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ նրա ընկերների և հարազատների համար։