FIFA-ի տարվա լավագույն կանանց 11-յակը կազմվել է երկրպագուների և ֆուտբոլի փորձագետների համատեղ քվեարկության հիման վրա։ Քվեարկության փակվելուց հետո երկրպագուների և փորձագետների քվեները հավասար կշիռ են ունեցել վերջնական թիմի ընտրության ժամանակ՝ անկախ խմբերից յուրաքանչյուրի քվեարկության մասնակիցների քանակից։
Խաղացողները միավորներ են ստացել՝ ըստ իրենց դիրքերում ստացած քվեների թվի՝ յուրաքանչյուր քվեարկության խմբում։ Ընդհանուր թիմի կազմը որոշվել է հետևյալ ձևաչափով․
Առաջին հերթին ընտրվել են ամենաբարձր միավորներ հավաքած 9 ֆուտբոլիստները՝ ըստ դիրքային դասակարգման՝ մեկ դարպասապահ, երեք պաշտպան, երեք կիսապաշտպան և երկու հարձակվող։ Դրանից հետո երկու դաշտային խաղացողներ, որոնք արդեն ընտրված չէին, բայց բարձր միավորներ էին հավաքել, համալրել են թիմը՝ պահպանելով դիրքային առավելագույն քանակը․ 4 պաշտպան, 4 կիսապաշտպան և 3 հարձակվող։
Արդյունքում՝ 2024 թվականի լավագույն կանանց 11-յակը հետևյալ տեսքն ունի.
Դարպասապահ․ Ալիսա Նեհեր
Պաշտպաններ․ Իռեն Պարեդես, Օնա Բատլյե, Լյուսի Բրոնզ, Նաոմի Գիրմա
Կիսապաշտպաններ․ Աիտանա Բոնմատի, Լինդսի Հորան, Գաբի Պորտիլյո, Պատրի Գույարո
Հարձակվողներ․ Կարոլին Գրեհեմ Հանսեն, Սալմա Պարալյուելո