fbpx
Աշխարհ

Թուրքական բանակը «Մագիլ» օպերացիայի ընթացքում 28 քուրդ զինյալ է սպանել

Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողության շրջանակներում վնասազերծվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) 28 զինյալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Շարունակվող «Մագիլ» ռազմագործողության ընթացքում ևս մեկ ահաբեկիչ է վնասազերծվել: Ռազմական օպերացիայի մեկնարկից մինչև հիմա վնասազերծված ահաբեկիչների թիվը կազմում է 28»:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ներխուժել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ Թուրքական օդուժը քուրդ զինյալներին հարվածել էր նաև Զափ շրջանից:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ