Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«Երևանյան դպրոցներն ավելի անվտանգ կլինեն
Երևանի 27 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը դառնալու է անցաքարտերով՝ արդեն նոր ուսումնական տարվա սկզբից:
Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը, փախուստը դասաժամերից։ Աշակերտն այդ անցաքարտով է փաստելու իր մուտքն ու ելքը դպրոց։
Անցաքարտերը միացված են լինելու ազդանշանային համակարգին, և տագնապի դեպքում միանգամից անջատվելու են ազատ տեղաշարժը չխոչընդոտելու համար։
Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է ❗️ԱՆՎՃԱՐ❗️։ Գումար չի գանձվելու ո՛չ դպրոցից, ո՛չ աշակերտների ծնողներից»։
https://www.facebook.com/levon.zakaryan.35/posts/2764018487003596