Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի 2018-19թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա նման կոչման արժանանում է կարիերայում 7-րդ անգամ:
«Այս մրցանակն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Հատուկ շնորհակալություն թիմակիցներիս, առանց որոնց հնարավոր չէր լինի արժանանալ այս կոչմանը:
Խորվաթիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է, և մենք բավարար ուժեր ունենք բոլոր դժվարությունները հաղթահարելու համար»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Խորվաթիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը: