ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզային վարչությունների ու Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի դեպք:
Պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն:
Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների, նա քաղաքացուց պահանջել և Գյումրու համայնքապետարանի աշխատակցի օժանդակությամբ մարտի 24-ին ստացել է 200 դոլար կաշառք:
Այդպիսով անշարժ գույքի կառավարման բաժնի պետը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորել և չի արձանագրել իրավախախտումը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: