ՌԴ կազմում գտնվող Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի վարչական կենտրոն Սալեխարդում և Լաբիտնանգի քաղաքում հունիսի 5-ին առավոտյան ձյուն է տեղացել: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ անցած տարի նույնպես շրջանում ձյուն էր տեղացել ամռան առաջին շաբաթվա ընթացքում:
«Մեզ մոտ ցրտեր են»,- ասել է շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգի ու հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Արտյոմ Կոշկինը:
«Սովորական իրավիճակ է, ապրում ենք Բևեռային շրջանում»,- հավելել է նա: