fbpx
Աշխարհ

Բաքուն քաղբանտարկյալների հարցերով ԵԽ զեկուցողին թույլ չի տվել երկիր մուտք գործել

Ադրբեջանի իշխանությունները քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Թորհիլդուր Սունանին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել կառույցի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ որպես նման որոշման պատճառ նշվել է երկրում տոնական միջոցառումների ֆոնին զեկուցողի այցի աննպատակահարմարությունը:

«Հիասթափված եմ երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ քաղբանտարկյալների հարցերը քննարկելու համար Ադրբեջան նախատեսվող իմ այցի հետաձգման փաստից: Այդ երկրի իշխանությունները հայտնել են, որ այս օրերը տոների պատճառով հարմար չեն: Այցը կկայանա սեպտեմբերին»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ