fbpx
Իրավական

Մեղրիի զորամասում տեղի ունեցածի առթիվ մեղադրանք է առաջադրվել 21 անձի

Մարտի 23-ին Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի։ Այս մասին pastinfo.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։

Հարությունյանի խոսքով՝ 21 անձից 19-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 2-ը՝ սպաներ՝ զորամասի հրամանատար եւ գումարտակի հրամանատար. «Սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 375-ի 1-ին մասով, այն է՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, իսկ զինվորներին՝ ՀՀ ՔՕ-ի 364-ի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելը»։

Նշենք, որ սպաների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ զինվորներին հրամանատարությունը հանձնել է հսկողության։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ