Չեռնգորիայում գրանցվել է կորոնավիտուսի առաջին դեպքը

Հրապարակող՝

Ա Սերիայի 6 հանդիպում տեղի կունենա առանց հանդիսականների․ պաշտոնական

Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը հայտնել է, որ  երկրում արդեն կան հիվանդության հայտնաբերված առաջին դեպքերը,  դրանք  միանգամից երկուսը։

Երկրի իշխանությունները որոշում են կայացրել ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակել, բոլոր զանգվածային միջոցառումները արգելել, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի դնել։

Նաև  որոշվել է մինչև ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։

Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։

Ամենաթարմ