Հունիսի 16-ին, ժամը 19:23-ից 19։35-ն Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 351 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
***
Ժամը 21։28-ից 21։46-ն Արարատի մարզի Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 1256 կրակոց։