Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը:
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարության և մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է արդյոք այդ երկժամյա հանդիպման փաստը, նա պատասխանեց.
«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել. այն չի կարող դատապարտելի լինել կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Հանրային կարծիքները բոլորս լսեցինք, տեսանք` տարբեր արձագանքներ նաև պետական գործիչներից, բայց դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»: