fbpx
Սպորտ

Այն ժամանակ ֆուտբոլ էինք խաղում բոլոր հնարավոր վայրերում. դա, ասես, այլ աշխարհ լիներ. Ռաուլ

Ֆուտբոլի լեգենդ Ռաուլն ՈւԵՖԱ-ին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է նաև մանուկ հասակից ֆուտբոլի նկատմամբ ունեցած կրքի մասին:

«Կարծում եմ՝ մինչև ծնվելս էլ ֆուտբոլ եմ խաղացել: Մանկությունս անցել է Սան-Կրիստոբալեում: Այն ժամանակ չունեինք ֆուտբոլային դպրոցներ, տղաները խաղում էին այգիներում, փողոցներում«:

Ֆուտբոլիստը նշել է, որ բոլոր հնարավոր վայրերում ֆուտբոլ էին խաղում, և դա ասես այլ աշխարհ լիներ:

«Տանն էլ միշտ ֆուտբոլ էինք դիտում: Մինչև 11 տարեկանս ֆուտբոլային կրթություն ստացել եմ ընկերներիս հետ խաղալու արդյունքում: Երբ ոչ ոքի հետ չէի խաղում, սկսում էի պատին հարվածել: Պատն իմ լավագույն ընկերն էր: Եթե լավ էի հարվածում, գնդակը վերադառնում էր ինձ մոտ, իսկ եթե հարվածը վատն էր՝ ստիպված էի լինում վազել դրա հետևից», – հավելել է Ռաուլը:

Ռաուլը նշել է, որ շատ էր ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, չնայած իրեն ամենատաղանդավորը չէր համարում:

«Ֆուտբոլում միայն տաղանդը չի օգնի, պետք է շատ ուժեղ կիրք ունենաս: Երջանիկ եմ, որ կարողացել եմ իրականացնել երազանքներս, – ասել է նա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ