ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում:
Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, որի համար առիթ է դարձել հենց Բրանսոնի կալանավորումը: