Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Գերմանիայի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի վերսկսումը և հայտնել է, թե երբ կարող է վերսկսվել Լա լիգան:
«Ես շատ ուրախ եմ: Ես շնորհավորել եմ Բունդեսլիգայի գլխավոր տնօրենին: Նրանք շատ կարևոր աշխատանք կատարեցին, և ես շատ հպարտ եմ դրանով: Սա օրինակ է բոլորի համար: Ես ուզում եմ, որ Իսպանիայի առաջնության վերսկսումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Մենք դա պլանավորել ենք հունիսի 12-ին:
Խաղացողները պետք է կենտրոնանան: Յուրաքանչյուր նոր փուլ մեզ թույլ է տալիս լինել մեծ թվով մարդկանց հետ, և մենք պետք է զգույշ լինենք: Մեր անվտանգության միջոցառումների շնորհիվ ֆուտբոլիստների կորոնավիրուսով վարակվելը դառնում է գրեթե անհնար»,- ասել Տեբասը։
Աղբյուրը՝ Goal.com:

