ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ նշեց, թե ում է հաջորդը հրավիրել հանձնաժողովը։
Քոչարյանն ասաց, որ հաջորդը հրավիրել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին։
«Այս պահի դրությամբ նա տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին», -հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

