Վաշինգտոնը պետք է Փհենյանին նոր առաջարկ կատարի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը: Այս մասին հաղորդել է TACC-ը:
«Միացյալ Նահանգները պետք է իր դիրքորոշումը շտկի, եթե ցանկանում է երկխոսությունը վերականգնել, և դրա վերջին ժամկետը 2019 թվականի վերջն է»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի ճիշտ տրամադրվածությամբ, իսկ ամերիկյան պատվիրակությունը պետք է ղեկավարի մեկը, ով կարող է հասկանալ Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը և ողջամիտ այլընտրանք առաջարկել:
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը: