Չինաստանում ռեստորանի սեփականատերը զեղչեր է առաջարկում լավ կատակի համար:
The Beijing News-ի փոխանցմամբ՝ ռեստորանի սեփականատերը՝ Չենը, գովազդ է տեղադրել, որում նշվում է կատակի համար մինչև 10% զեղչի մասին, իսկ եթե կատակն իրեն ստիպի ժպտալ, ապա 50%:
Առաջարկը դուր է եկել այցելուներին: Նրանցից մեկը 30% զեղչ է ստացել:
Չենի խոսքով՝ ռեստորան բացելիս իր նպատակը ոչ թե գումար վաստակելն էր, այլ երջանիկ լինելը: