fbpx
Կրթություն

Թողարկվել է հոբելյանական նամականիշ` նվիրված ԵՊՀ 100-ամյակին

Երևանի պետական համալսարանում հունիսի 27-ին տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքն ու նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մոսրոպ Մաշտոց» արձանախումբը: Գրաֆիկական եղանակով պատրաստված նամականիշի ստորին աջ անկյունում պատկերված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը: 220 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30.000 տպաքանակով: ԵՊՀ 100-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի դիզայնի հեղինակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանն է: Նամականիշի թողարկման հանդիսավոր արարողության ավարտին` հոբելյանական նամականիշի էսքիզը հեղինակելու և ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ Լևոն Լաճիկյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ