Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Mirror-ի փոխանցմամբ՝ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը ցանկանում է փոխարինել գաբոնցի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը, հավանական է, որ կհեռանա ակումբից տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Օբամեյանգը ֆինանսական առումով շահավետ առաջարկներ է ստացել չինական թիմերից: Գաբոնցի ֆուտբոլիստով հետաքրքրվել են «Գուանչժոու Էվերգրանդին» և «Շանհայ Սիպգին», որոնք պատրաստ են նրան շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկել (մոտ 339 հազար եվրո):
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Արսենալի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: