Բելառուսի և Տաջիկստանի նախագահների հանդիպում են ունեցել Մինսկում: Այս մասին հաղորդում է Sputnik-ը: Ալեքսանդր Լուկաշենկոն, Անկախության պալատում ընդունելով իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին, նշել է.
«Դուք իսկական ընկերն եք ոչ միայն իմ, այլև բելառուս ժողովրդի: Եվ շնորհակալություն Ձեզ, դուք երեկ լավ եղանակ եք Ձեզ հետ բերել՝ անձրև է տեղացել, հատկապես Բելառուսի կենտրոնում»:
Լուկաշենկոյի կարգադրությամբ Բրեստի ու Գոմելի մարզերում մրգատու երկու այգիներ են տնկվել:
Հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահն ասել է, որ Մինսկում հնարավոր է անցկացվեն երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի առաջնորդների բանակցությունները:
«Պուտինը վաղն առավոտյան կգա, մենք կարող ենք երեքով խոսել»,- ասել է Բելառուսի նախագահը: