fbpx
Աշխարհ

Պուտինի այցին ընդառաջ Իտալիայում տրակտորով նկարվել է իշխան Վլադիմիրի դիմանկարը

Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, որը կտավի և ներկերի փոխարեն օգտագործում է տրակտորը ու վիթխարի դաշտը, նկարել է Ռուսիայի մկրտիչ իշխան Վլադիմիրին՝ աշխատանքը նվիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Իտալիա և Վատիկան:

РИА Новости-ի հետ հարցազրույցում Գամբարինը բացատրել է, թե ինչու է ընտրել հենց հին ռուս տիրակալին ու ինչպես է նկարվել 200-մետրանոց դիմանկարը:

«Նրանց երկուսին էլ առաջին հերթին անունն է միավորում: 2013 թվականին Ֆրանցիսկոս պապի հետ առաջին հանդիպմանը Պուտինը նրան նվիրեց Վլադիմիրի Աստվածամոր սրբապատկերը: Եվ ես ցանկացա պատասխան սիրալիրություն դրսևորել ու որպես պատասխան նվեր նրան նվիրեցի Վլադիմիրի դիմանկարը, որը Ռուսաստանում առավել պաշտվող սրբերից մեկն է»,- ասել է Գամբարինը:

Կիևյան իշխանի դեմքը պատկերելու համար, քանի որ չկան նրա ճշգրիտ պատմական դիմանկարներ, իտալացին հիմք է ընդունել Բորովիցկյան բլուրում Վլադիմիրի նոր հուշարձանը:

Իշխան Վլադիմիրի դիմանկարը հայտնվել է ցորենի դաշտում՝ բերքը հավաքելու հաջորդ օրը: Այն մոտ 200 մետր երկարություն է զբաղեցնում, իսկ ընդհանուր 24 հազար «քառակուսի»: Իշխանը պատկերված է թփածածկ մորուքով և հին ռուսական սաղավարտով, որի գագաթը կատարված է ուղղափառ խաչի ոճով: Դիմանկարի մակագրությունը կատարված է ռուսերեն՝ «Սուրբ Վլադիմիր»:

«Հաշվի առնելով, որ Պուտինի և պապի հանդիպման ընդհանուր թեման է լինելու խաղաղությունը ու շրջակա միջավայրի ու մարդկային կյանքի պահպանությունը, հույս ունեմ, որ Պուտինը պապին Ռուսաստան կհրավիրի»,- ասում է գութանի և տրակտորի վարպետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ