Ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Գերագույն Ռադային պաշտոնանկ անել երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Զելենսկին խնդրել է Կլիմկինի փոխարեն նշանակել Վադիմ Պրիստայկոյին:
Երկրի ղեկավարը հորդորել է խորհրդարանին ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում ուսումնասիրել այդ հարցը