fbpx
Աշխարհ

Զելենսկին ելույթ կունենա Տորոնտոյում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Տորոնտոյում ելույթ կունենա Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:

Ելույթը նախատեսվում է «Ուկրաինայի բարեփոխումների կոնֆերանսում», որի նպատակն է սատարել Ուկրաինայի Եվրոատլանտյան ինտեգրմանը: Նշենք, որ Կանադայում ուկրաինացիների մեծ համայնք կա:

Եռօրյա կոնֆերանսին, որը համատեղ կազմակերպել են Ուկրաինան և Կանադան, մասնակցելու են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արտաքին գործոց նախարարներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակներում Զելենսկին առանձին հանդիպումներ կունենա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ