fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց բավարարել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը և առողջական այդ խնդիրները ներառված են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։

Այսօր ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնել կամ գրավ կիրառել։ Միջնորդությունը, սակայն, մերժվել էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ