Սուպերկարողություններ ունեցող երկու դեռահասների մասին պատմությունն արդեն այս տարի կհայտնվի գրասեղաններին։ Սա աշխարհը փրկելու հերթական սյուժետն է, որը պատկանում է 2018 թվականի աշնանն իր մահկանացուն կնքած աշխարհի ամենահայտնի կոմիքս ստեղծող Ստեն Լիին։
Ստեն Լիի «Լույսի խաղը» գրվել է Քեթ Ռոզենֆելդի հետ և պատմում է Քամերոնի ու Նիայի ընկերության մասին։ Քամերոնը ողբերգական ավտոճանապարհային պատահարից հետո կարողանում է մտքի ուժով ղեկավարել բարդագույն տեխնոլոգիաներով, իսկ Նիան առեղծվածային հաքեր է։ Այն պահին, երբ անբացատրելի ուժերը սպառնում են ողջ մարդկությանը, երկու երիտասարդ հերոսները միավորվում են մոլորակի փրկության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։