fbpx
Աշխարհ

Ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում

Ողջ աշխարհում ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում: Այս մասին ասվում է «Եվրոպա՝ նպատա՞կ. Գլոբալ միգրացիայի ապագան» հետազոտության մեջ, որը ներկայացրել է բնակչության և զարգացման ուսումնասիրման բեռլինյան ինստիտուտը: Այս մասին հաղորդում է DW-ը:

Զեկույցի հեղինակների տվյալներով՝ ԱՄՆ-ում ցանկանում է հայտնվել ողջ աշխարհում ներգաղթյալների ամեն 5-րդը (21%), այսինքն՝ 158 մլն մարդ:

Ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, ներգաղթյալների մեծ մասը լքում են իրենց հայրենիքը, որպեսզի աշխատանք գտնեն, այլ պատճառներից են սոցիալական և զինված կոնֆլիկտները:

Զեկույցի հեղինակները ուշադրություն են հատկացրել Եվրամիության վրա և դիտարկել ԵՄ աշխարհի տարբեր տարածաշրջաններից բնակիչների միգրացիայի պատճառները: Նրանց տվյալներով՝ ներգաղթյալների մեծ մասը ԵՄ այս կամ այն երկիր է մեկնում մեկ այլ եվրոպական երկրից: Ընդ որում, ԵՄ-ում 1999-2017թթ. նման ներգաղթյալների թիվը 2 անգամ աճել է՝ հասնելով 10-20 միլիոնի: Երկրորդ տեղում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալները, որոնց թիվը կազմում է 6-9 մլն: Երրորդ տեղում են հետխորհրդային երկրներից ներգաղթյալները՝ 2-6 մլն մարդ:

Հետազոտության մեջ ասվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԵՄ ավելի շատ ներգաղթյալներ են մեկնում սովետական նախկին հանրապետություններից ներգաղթյալներ: 2010-2015թթ. նման ներգաղթյալների հոսքն ավելացել է: 2017-ին ԵՄ-ում նախկին սովետական հանրապետություններից 5,5 մլն մարդ է գտնվել, ընդ որում՝ նրանցից 1,9 միլիոնը բնակության թույլտվություն են ստացել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ