Հուլիսի 3-ին Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազի գնին և դրա շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններին, նշեց, որ իր կարծիքով ՌԴ կողմը պատրաստակամ է Հայաստանի հետ քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը, գազի գնի շուրջ բանակցությունները ընթանում են մի քանի փուլով և այս պահին էլ ընթացքի մեջ են:
Բաղրամյանը սակայն, դրանց ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ նշել դժվարացավ: Անրդադառնալով սահմանին գազի գնի վերանայմանը՝ ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ այդ բանակցություններին ինքը չի մասնակցում։
Հարցին, թե արդյոք բանակցություններն ավարտելու համար սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, որպեսզի այդ ժամանակ հարցին վերջնական լուծում տրվի, Բաղրամյանն արձագանքեց, որ ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: