ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին խորհուրդ է տվել վերադառնալ մեղսավոր, անցավոր աշխարհ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն դուրս եկավ հրապարակ, աչքերը հառեց երկնքին և դիմեց Աստծուն՝ իրեն նախագահ հռչակելով: Սակայն Աստված մեզ չի տեղեկացրել, թե ինչպես է արձագանքել դրան, որևէ ազդանշան չի տվել: Այդ պատճառով կարծում եմ, որ նա պետք է վերադառնա այս մեղսավոր ու անցավոր աշխարհ և ղեկավարվի ժողովրդավարական գործընթացներով ու կանոններով»,- ասել է Պուտինը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի իրավիճակին ռազմական միջամտությունն անթույլատրելի է, այն պետք բացառվի: