«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չինաստան չի տեղափոխվի:
Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը՝ Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Գուանչժոու Էվերգրանդը»՝ ընտանեկան պայմաններից ելնելով։ Աղբյուրը նշում է, որ չինական ակումբում Մոուրինյուին առաջարկել են տարեկան 15 միլիոն ֆունտ աշխատավարձ։ ՄՅՈւ-ում Ժոզեն այդքան է վաստակել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։