Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմի օդանավակայանում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Gazeta-ն:
Այս մասին Բեռլուսկոնին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
https://www.facebook.com/SilvioBerlusconi/videos/2130906643698765/?t=1
«Մեր զրույցը հաստատում է մեր միջև առկա անկեղծ, բարեկամական հարաբերությունները և հարգանքը»,- ասել է Բեռլուսկոնին հանդիպումից հետո:
Բեռլուսկոնին նաև կարևորել է 2 երկրների միջև հարաբերությունները: Իտալիայի նախկին վարչապետը հայտարարել է, որ իր կուսակցությունը կներդնի ողջ ջանքերը, որ նպաստի ՌԴ-ի դեմ սահմանված անարդար պատժամիջոցների վերացմանը: