Sportitalia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» տրանսֆերային դիտակետում է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն։
Կիսապաշտպանի ծառայությունների համար ակումբը պատրաստ է վճարել 50 մլն եվրո:
Իտալացի ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ առաջնության ընթացքում անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալը» ևս հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպանով։

