fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն անկախ հանձնաժողով է ստեղծում սեփական գործունեությունը վերլուծելու համար

DW լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՀԿ գլխավոր տնօրենը աշխարհի 194 երկրների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ընթացքում հայտնել է, որ կազմակերպությունը փորձագիտական անկախ հանձնաժողով է ստեղծում։

Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել կազմակերպության և առանձին երկրների իրականացրած գործողությունները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում:

Հանձնաժողովի մանդատի հարցը պետք համաձայնեցվելու է ԱՀԿ անդամ երկրների կողմից:

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ընդգծել է, որ անդամ երկրները նույնպես համաձայնել են, որ ԱՀԿ-ն պետք է նախաձեռնի Covid-19-ի դեմ պայքարի դասերի անկախ և հանրամատչելի գնահատում:

«Ժամանակն է ինքնավերլուծել, նայել այն աշխարհին, որտեղ ապրում ենք և գտնել մեր համագործակցությունը հզորացնելու ուղիներ, քանի որ մենք միասին ենք աշխատում կյանքեր փրկելու և պանդեմիան վերահսկողության տակ առնելու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտնել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից: Իր հերթին ԱՀԿ-ն հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ