ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ․
Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,- նշվում է հաղորդագրությունում:

