fbpx
Իրավական

ԱԱԾ տնօրենի տեղակալը ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը հանդիսանում է ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ