ԱՄՆ-ում գրանցվել է մահվան ելքով առաջին դեպքը կորոնավիրուսի Օմիկրոն շտամից։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխաս նահանգի Հարիս շրջանի առողջապահական մարմինների ներկայացուցիչներին։ Մահացած տղամարդը Հարիս շրջանից է՝ մոտ 50 տարեկան։
Նա պատվաստված չի եղել և ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։