ՀՀ ԱԱՏՄ-ն հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։
«Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։
- Բուրգըրիում օգտագործված հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ
- Բուրգըրիի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ
Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․
Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝
3009 ստուգայց,
120 խախտում,
12 նախազգուշացում,
55 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝
236 ստուգայց,
25 խախտում,
18 նախազգուշացում,
27 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝
128 ստուգայց,
11 խախտում,
11 նախազգուշացում,
22 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝
458 ստուգայց,
24 խախտում,
6 նախազգուշացում,
30 տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն՝
386 ստուգայց,
21 խախտում,
4 նախազգուշացում,
61 տուգանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։