ԱԱԾ-ն Բավրայի մաքսատան հերթափոխի պետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Հրապարակող՝

art-image-2047

Ամենադիտվածներ

Բավրայի մաքսատան հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանը դեռ գտնվում է անազատության մեջ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հակոբջանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է երեկ, ժամը 22:00-ի սահմաններում, ինչպես արդեն նշել ենք, նա դատարանի դահլիճից ազատ չէր արձակվել։ Պաշտպանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այցելում է Ձերբակալված անձանց պահման վայր՝ դատարանի որոշումը ներկայացնելու համար, որպեսզի Հակոբջանյանն ազատ արձակվի, սակայն նրան ազատ չեն արձակել՝ հայտնելով, որ ձերբակալման 72 ժամը չի լրացել։

Միքայելյանի խոսքով՝ թեև Դավիթ Հակոբջանյանը ձերբակալվել է փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում՝ ըստ փաստաթղթերի՝ ձերբակալման ժամ է նշված ժամը 13։30-ը։

Միքայելյանը նաև հայտնեց, որ ԱԱԾ-ն Հակոբջանյանին կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան, և գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս դատարանը, սակայն, հերթապահ դատարան չի եղել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։

«Թե ինչպես եղավ, որ գործը գնաց Կենտրոնի դատարան, կարելի է գուշակել ու հասկանալ, թե դրա նպատակը որն է»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ նման պայմաններում իր համար պարզ է դառնում նաև, թե ինչո՞ւ իր պաշտպանյալի կալանքի միջնորդությունը մերժելուց հետո անգամ նա ազատ չէր արձակվում։

Պաշտպանը նշեց նաև, որ իրեն զանգահարել են դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից ու հայտնել, որ այսօր, ժամը 10:30-ին կալանքի գործով նիստ է նշանակված, սակայն ինքը հայտնել է, որ կարող է ներկայանալ միայն ժամը 13:00-ի սահմաններում։

«Հիմա հասկանանք՝ դատարանը պաշտպանության իրավունքի խախտումով նիստ է անցնացնելու, թե՞ գոնե այս հարցում կպահեն օրինականությունը»,- ասաց Գոռ Միքայելյանը։

Առավել մանրամասն՝ Hetq.am

Ամենաթարմ