Իրավական

ԱԱԾ-ն ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում այժմյան ընդդիմության քաղաքական գործունեության մասին․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:

Ավելին՝ ԱԱԾ-ն այդ տեղեկությունները հաղորդագրությամբ տարածելու միջոցով փորձ է արել իշխանությունների քաղաքական ընդդիմությանը զրկել որոշակի դիվիդենտներից:

Սա այն է, ինչ ԱԱԾ-ն անում էր միշտ: Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ իրեն ենթակա կառույցը ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»:

https://www.facebook.com/danioanis/posts/10219760858508999

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ