ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր՝ հունվարի 19-ին, մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն, իր բնակարանում մահացած հայտնաբերված 39-ամյա Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին:
Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց, միայն ասաց. «Քննություն կանցկացվի՝ կասենք»:
Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ և ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: