fbpx
Աշխարհ

Աբդուլա Աբդուլան իրեն հռչակել է Աֆղանստանի նախագահական ընտրությունների հաղթող

Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան իրեն հռչակել է երկրում ացնկացված նախագահական ընտրությունների հաղթող՝ առանց ձայների վերջնական հաշվարկի: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

«Ձայները կհաշվեն ավելի ուշ, բայց մենք ունենք ձայների մեծամասնությունը, երկրորդ փուլ չի լինի»,- հայտարարել է նա լրագրողներին:

Սակայն ավելի ուշ այս հայտարարությունը հերքվել է իշխանությունների կողմից։ Պաշտոնական արդյունքները նախատեսվում է հրապարակել հոկտեմբերի 19-ից ոչ շուտ:

Համաձայն հրապարակման՝ այս ընտրությունները պետք է ունենան երկրի պատմության մեջ ամենամաքուր արդյունքը՝ շնորհիվ կիրառված նոր տեխնոլոգիաների և ընդլայնված մոնիտորինգի: Այնուամենայնիվ, ընտրություններին գրանցվեցին ցածր մասնակցություն, թեկնածուների քարոզարշավը վատ էր լուսաբանվում, կային ընտրություններին կառավարության միջամտության լուրեր, ինչպես նաև «Թալիբան» ահաբեկչական խմբավորումների հարձակումների պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ