Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ

Հրապարակող՝

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ

Ամենադիտվածներ

Փետրվարի 25-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ: Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականությանը և պատրաստակամ է ներդնել իր ավանդը միջազգային մարդասիրական նախաձեռնություններում՝ հավատացած լինելով, որ հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը չպետք է քաղաքականացվի:

Ամենաթարմ