Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 3-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 03:33-ին: Տուժածներ չկան:

Այրվել է Է.Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ